Գեորգի Սուդակով
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 2002 (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրյանկա, Լուգանսկի մարզ, Ուկրաինա | ||
Հասակ | 1,77 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գեորգի Վիկտորովիչ Սուդակով (ուկրաիներեն՝ Георгій Вікторович Судаков, սեպտեմբերի 1, 2002, Բրյանկա, Լուգանսկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակուբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին Լուգանսկի մարզի Բրյանկայում։ Սովորել է Բրյանկայի «Սոկոլ» մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցում։ 2014 թվականին Խարկովի թիվ 20 դպրոցի թիմի կազմում հանդես է եկել «Կոկա-Կոլայի Կաշվե գնդակ գավաթին» U-12 մրցաշարում, որտեղ դարձել է գնդակի ձեռնածություն վարժության հաղթող[1]։ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում հանդես է եկել Խարկովի «Մետալիստում» (2014-2017) և Դոնեցկի «Շախտյորում» (2017-2019)՝ 2018/19 մրցաշրջանում «հանքափորների» հետ դարձել Է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների չեմպիոն և ճանաչվել եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստց[2]։ Բացի այդ, մրցաշրջանի արդյունքներով Գեորգի Սուդակովին ճանաչել են 2002 թվականին ծնված ֆուտբոլիստների շրջանում հարձակողական պլանի լավագույն խաղացող[3]։
«Շախտյոր» (Դոնեցկ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2018/19 մրցաշրջանում նորամուտը նշել է Ուկրաինայի պատանեկան առաջնությունում, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ երկրի երիտասարդական առաջնությունում:
2018 թվականի սեպտեմբերի 19-ին իր նորամուտը նշել է պատանեկան Չեմպիոնների լիգայում գերմանական «Հոֆենհայմի» դեմ խաղում (1:2)[4]։
2020 թվականի հոկտեմբերի 21-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ «Շախտյորի» մի շարք խաղացողներ COVID-19-ի պատճառով դուրս են մնացել և չեն կարողացել մասնակցել հանդիպմանը: «Հանքագործների» գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուն Սուդակովին ընդգրկել է խաղի հայտացուցակում[5]։ 18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին՝ Դենտինյոյի փոխարեն[6]։
Ուկրաինայի առաջնությունում նորամուտը կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Պոլտավայի «Վորսկլայի» դեմ խաղում (1:1)[7]։ Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորի» կազմում առաջին գոլը խփել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին «Մարիուպոլի» դեմ տնային խաղում (4:1)[8]։
Սուդակովը Իգոր Յովիչևիչի գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանն ավարտել է բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղով՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
2022/23 մրցաշրջանում ակումբային մակարդակում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի բոլոր վեց հանդիպումներին, կատարել է երկու արդյունավետ փոխանցում, ինչպես նաև հայտնվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով Տարվա լավագույն 40 երիտասարդ տաղանդների թվում[9]։
2023 թվականի հոկտեմբերի 25-ին Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, մրցաշարում աչքի է ընկել մեկնարկային գոլով և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող (2:1)[10][11]։ 2024 թվականի ապրիլի 3-ին գոլային փոխանցում և առաջին դուբլ է կատարել «հանքափորների» համար Ուկրաինայի գավաթի «Չորնոմորեցի» դեմ խաղում և օգնել է թիմին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ (4:1)[12]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել Է Չեխիայի դեմ Ուկրաինայի մինչև 15 տարեկանների հավաքականի առաջին պաշտոնական խաղում, որը կայացել է 2017 թվականի մայիսի 23-ին (0:1)[13]։ Մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում 2018 թվականի մայիսին դարձել Է Սերբիայի Միլյան Միլյանիչի մրցաշարի հաղթող[14]։
2018 թվականի օգոստոսին Ուկրաինայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում գլխավոր մարզիչ Վլադիմիր Եզերսկու գլխավորությամբ դարձել է Բաննիկովի հուշամրցաշարի հաղթող[15]։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում և խփել 4 գոլ (երեքը՝ Ջիբրալթարի, մեկը՝ Բոսնիա և Հերցեգովինայի դարպաս)[16]։
2020 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսլան Ռոտանը Սուդակովին հրավիրել էր մասնակցելու Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խաղերին[17]։ Այնուամենայնիվ, Սուդակովին չի հաջողվել խաղալ երիտասարդական հավաքականում, քանի որ խաղից առաջ նրա մոտ COVID-19 էր հայտնաբերվել[18]։
2021 թվականի ապրիլի 30-ին ստացել է իր առաջին հրավերը Ուկրաինայի հավաքական գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի կողմից՝ մասնակցելու Բահրեյնի, Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի հավաքականների դեմ ընկերական խաղերին՝ նախապատրաստվելով 2020 թվականի Եվրոպայի առաջիկա առաջնությանը[19]։ 2021 թվականի մայիսի 23-ին 18 տարեկանում նորամուտն է նշել Ուկրաինայի հավաքականում Բահրեյնի հավաքականի դեմ տնային ընկերական խաղում (1:1)՝ 46-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Տարաս Ստեպանենկոյի փոխարեն[20]։ 2021 թվականի հունիսի 1-ին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի կողմից ընդգրկվել է Ուկրաինայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումներին[21]։
Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 21 տարեկան) մասնակցել է 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի ֆուտբոլի առաջնությանը, որտեղ թիմը հասել է կիսաեզրափակիչ։ Դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու[22]։
2023 թվականի հոկտեմբերի 14-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում, Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում աչքի է ընկել իր մեկնարկային գոլով։
2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակից։ Մասնակցել է Ուկրաինայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շախտյոր» (Դոնեցկ)
- Ուկրաինայի չեմպիոն (2)՝ 2022/23
- 2023/24 Ուկրաինայի գավաթի գավաթակիր՝ 2023/24
- Ուկրաինայի հավաքական
- Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2023
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2022/23[23]
- Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու՝ 2023
- Ուկրաինայի առաջնության տարվա ֆուտբոլիստ (2)՝ 2023, 2024
- «Շախտյորի» Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2023[24]
- «Շախտյորի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (2)՝ 2022/23[25], 2023/24
- «Շախտյորի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ (6)՝ 2023 թվականի մարտ, 2023 թվականի սեպտեմբեր, 2023 թվականի հոկտեմբեր, 2023 թվականի նոյեմբեր, 2024 թվականի մարտ, 2024 թվականի մայիս
- Ուկրաինայի «Ոսկե տաղանդ» մրցանակի դափնեկիր՝ 2023
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մայիսի 5-ի դրությամբ
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ուկրաինա | |||||||
2021 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2023 | 1 | 0 | 8 | 1 | 9 | 1 | |
2024 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 4 | 0 | 10 | 1 | 14 | 1 |
Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝
Ընդհանուր՝ 14 խաղ, 1 գոլ / 8 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Ելիզավետա Պերեդնայան է: 2022 թվականի ապրիլի 16-ին ծնվել է դուստրը[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дем'янчук Олександр (2014-06-06). «ЗОШ № 20 м. Харків — переможець Шкіряного м'яча Кубок Coca-Cola U-12». ua-football.com (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021-12-26-ին. Վերցված է 2020-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шахтер впервые стал абсолютным чемпионом во всех четырех категориях ДЮФЛ». football.ua (ռուսերեն). 2019-07-01. Արխիվացված է օրիգինալից 2020-12-05-ին. Վերցված է 2020-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ДЮФЛУ определила лауреатов среди юных футболистов и их тренеров». football.ua (ռուսերեն). 2019-12-02. Արխիվացված է օրիգինալից 2021-11-25-ին. Վերցված է 2020-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шахтер U-19 проиграл сверстникам из Хоффенхайма». football.ua (ռուսերեն). 2018-09-19. Վերցված է 2020-10-22-ին.
- ↑ Горбаченко Сергей (2020-10-21). «Реал — Шахтер. Накануне». champions.football.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-23-ին. Վերցված է 2020-10-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шахтер начал еврокубковый сезон с победы над Реалом». champions.football.ua (ռուսերեն). 2020-10-21. Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-10-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шахтер не сумел дожать игравшую в меньшинстве Ворсклу». football.ua (ռուսերեն). 2020-10-24. Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-10-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Судаков забил дебютный гол за Шахтер после паса Вьюнника». Արխիվացված է օրիգինալից 2020-11-04-ին. Վերցված է 2020-10-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Судаков увійшов до топ-40 молодих талантів». Արխիվացված է օրիգինալից 2023-11-13-ին. Վերցված է 2023-10-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Судаков забил дебютный гол в ЛЧ». Արխիվացված է օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Судаков признан лучшим игроком матча с Барселоной
- ↑ Шахтер оценил перфоманс Судакова
- ↑ «Контрольный матч. Украина U-15 - Чехия U-15 0:1». ua-football.com (ռուսերեն). 2017-05-24. Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-10-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины U-16 победила на международном турнире в Сербии». ua-football.com (ռուսերեն). 2018-05-25. Արխիվացված է օրիգինալից 2022-03-01-ին. Վերցված է 2020-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Юнацька збірна України здобула перемогу у драматичному фіналі меморіалу Баннікова!». football.ua (ուկրաիներեն). 2018-08-21. Արխիվացված է օրիգինալից 2018-08-25-ին. Վերցված է 2020-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «H. Sudakov». int.soccerway.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին. Վերցված է 2020-10-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ротань довызвал в сборную U-21 ряд игроков. В распоряжении тренера 22 исполнителя». ua-football.com (ռուսերեն). 2020-10-06. Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-10-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Риженко Олександр (2020-10-09). «Нарисованный пенальти приносит украинской молодёжке победу над Румынией». ua-football.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-12-ին. Վերցված է 2020-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «АНДРІЙ ШЕВЧЕНКО НАЗВАВ РОЗШИРЕНИЙ СПИСОК ГРАВЦІВ НАЦІОНАЛЬНОЇ КОМАНДИ УКРАЇНИ ДЛЯ УЧАСТІ В ТРЕНУВАЛЬНОМУ ЗБОРІ ПЕРЕД ЄВРО-2020». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021-04-30. Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2021-05-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ЗБІРНА УКРАЇНИ В ТОВАРИСЬКОМУ МАТЧІ ЗІГРАЛА ВНІЧИЮ З КОМАНДОЮ БАХРЕЙНУ». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021-05-23. Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին. Վերցված է 2021-05-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ОФІЦІЙНО. АНДРІЙ ШЕВЧЕНКО ОГОЛОСИВ ЗАЯВКУ ЗБІРНОЇ УКРАЇНИ НА ЄВРО-2020». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021-06-01. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Лучшие бомбардиры ЕВРО U21». Արխիվացված է օրիգինալից 2023-07-07-ին. Վերցված է 2023-07-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Судакова визнали найкращим молодим футболістом української Прем'єр-ліги». Արխիվացված է օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2023-10-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Судаков найкращий гравець «Шахтаря» у 2023 році
- ↑ Судаков — гравець сезону!
- ↑ «Молодой папа. Талант Шахтера стал отцом в 19 лет». Արխիվացված է օրիգինալից 2023-10-29-ին. Վերցված է 2023-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Սուդակով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուկրաինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ